ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

«ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ (ներկայացնում է «ԲՐԵՎԻՍ» ապրանքանիշը)

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ք.Երևան
2019

Սույնով սահմանվում են «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ (ներկայացնում է «ԲՐԵՎԻՍ» ապրանքանիշը) կողմից մատուցվող դասընթացների (այսուհետ նաև դասընթաց) կազմակերպման ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ նաև` Պայմաններ): Դասընթացի մասնակիցը, գրանցվելով Դասավանդողի կողմից առաջարկվող դասընթացներից որևէ մեկին, համաձայնվում է սույն Պայմանների դրույթներին և պարտավորվում է պահպանել դրանք:

  1. Ընդհանուր դրույթներ
    • Դասընթացներն իրականացվում են «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի (ներկայացնում է «ԲՐԵՎԻՍ» ապրանքանիշը) կողմից (այսուհետ նաև Դասավանդող):
    • Դասավանդողը կիրառում է բոլոր ողջամիտ միջոցները դասընթացները որակյալ իրականացնելու համար, ցուցաբերելով բարեխղճություն և ողջամիտ հմտություններ:
    • Սույն Պայմաններում կիրառվում են հետևյալ հասկացությունները՝
      • Դասընթաց՝ Դասավանդողի կողմից իրականացվող առարկայական դասընթացներ։ Դասընթացներն իրականացվում են ինչպես առկա, այնպես էլ առցանց, էլեկտրոնային եղանակով:
      • Կայք՝ https://learn.breavis.com/
      • Մասնակից՝ Դասավանդողի կողմից իրականացվող դասընթացներին գրանցված, մասնակցության վճարը վճարած անհատ անձ:
      • Մասնակցության վճար կամ Վճար՝ Դասընթացի ամբողջ կուրսի համար մեկանգամյա վճարվող գումար, որը Դասընթացի յուրաքանչյուր տեսակի համար Դասավանդողի կողմից սահմանվում է ինքնուրույն: Վճարը ներառում է մասնակցության, ուսումնական նյութերի ծախսերը, կիրառելի հարկերը:
  1. Դասընթացին մասնակցության պայմանները.
    • Դասընթացին մասնակցելու համար մասնակիցը պետք է գրանցվի կայքում: Կայքն առաջարկում է տարբեր դասընթացներ:
    • Դասընթացի համար գրանցման նպատակով մասնակիցը պետք է անցնի կայքում բերված համապատասխան հղումով, որտեղ պետք է լրացնի հետևյալ տվյալները՝ անուն և ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար: Կախված դասընթացի բնույթից մասնակցից կարող է պահանջվել նաև լրացնել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են կարգավիճակը, կրթությունը կամ այլ տեղեկություն, որը Դասավանդողի կարծիքով անհրաժեշտ կլինի:
    • Գրանցման ավարտում համապատասխան վայրում նիշ դնելու միջոցով մասնակիցը հավաստում է, որ ծանոթացել է սույն Պայմաններին և հաստատում է իր համաձայնությունը Պայմանների հետ:
    • Գրանցումը հաստատելու նպատակով մասնակիցը վճարում է Դասընթացի մասնակցության վճարը: Վճարի չափերը (ՀՀ դրամով) սահմանվում են կայքում՝ յուրաքանչյուր դասընթացի համար առանձին:
    • Վճարումն հնարավոր է կատարել առցանց վճարումների, բանկային փոխանցումների, ինչպես նաև տերմինալների միջոցով:
    • Վճարումը պետք է կատարվի դասընթացի սկզբից առնվազն 1 (մեկ) օր առաջ: Վճարումն ստանալուց հետո Դասավանդողն էլեկտրոնային նամակով հաստատում է վճարման փաստի կատարումը և հաստատում է վճարողի՝ տվյալ դասընթացին մասնակցելու իրավունքը:
    • Դասավանդողն իրավասու է չբավարարել մասնակցի դիմումն այն պարագայում, երբ դասընթացի մասնակիցների քանակը սպառված լինի: Այս պարագայում Դասավանդողը պարտավոր է վերադարձնել գումարը, եթե մինչ այդ մասնակիցը կատարել է վճարում:
    • Գրանցման կամ վճարման հետ կապված հարցերի դեպքում մասնակիցը կարող է դիմել Դասավանդողին հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ info@breavis.com:
    • Դասընթացի նկարագրությունը և մանրամասները ներկայացված են կայքում, յուրաքանչյուր դասընթացի համար առանձին:
    • Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է տվյալ դասընթացի նկարագրությամբ սահմանված քանակի դասերից:
    • Մասնակիցը հավաստում և ընդունում է, որ Դասավանդողն իրականացնելու է միայն այնպիսի դասընթացներ, որոնք ներկայացված են նկարագրությունում:
    • Այն պարագայում, երբ մասնակիցը, պայմանավորված իրենից անկախ հանգամանքներով, մասնակցում է դասընթացին կիսով չափ (առնվազն 1 դաս), կարող է դիմել Դասավանդողին և իրավունք ձեռք բերել մասնակցել տվյալ տեսակի դասընթացի հաջորդ դասերին այն մասով, որ մասով բաց է թողել նախորդ դասընթացի ընթացքում: Այդ ժամանակ մասնակցից հավելյալ գումար չի գանձվում:
    • Այն պարագայում, երբ մասնակիցը ցանկանում է բաց թողած դասերը լրացնել մեկ այլ դասընթացի դասերով, ապա դիմում է Դասավանդողին: Դասընթացների միջև գնային տարբերություն լինելու պարագայում մասնակիցը պարտավոր է վճարել պակաս մասը, իսկ հակառակ պարագայում Դասավանդողը պարտավորվում է վերադարձնել ավել վճարվածը:
    • Մասնակիցն ընդունում է ի գիտություն, որ Դասավանդողը չի ցուցաբերելու հանդուրժողականություն այլ մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նկատմամբ: Մասնավորապես՝ Դասավանդողի անձնակազմի կամ այլ մասնակիցների նկատմամբ վիրավորական կամ անհարգալից վերաբերմունքի դեպքում, որը կկրի շարունակական բնույթ, Դասավանդողն իրավունք է վերապահում առանց որևէ պատասխանատվության կամ գումարի վերադարձի պարտավորության վերացնել տվյալ մասնակցի հասանելիությունը դասընթացին:
    • Դասընթացները կարող են իրականացվել նաև կորպորատիվ հիմունքներով` պատվիրատու կազմակերպության աշխատակիցների համար: Այս դեպքում պատվիրատու կազմակերպության հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, իսկ աշխատակիցների գրանցման ընթացակարգը նույնն է, ինչ սահմանված է սույն Պայմանների 2-րդ բաժնով:
  1. Անհատական խորհրդատվության ծառայությունների մատուցում
    • Դասավանդողն իրականացնում է նաև անհատական խորհրդատվության ծառայությունների մատուցում (այսուհետ նաև անհատական խորհրդատվություն):
    • Անհատական խորհրդատվությունը աջակցություն է այն անձանց համար, ովքեր
      • ունեն կարիերային կողմնորոշման անհրաժեշտություն,
      • ունեն ստարտափ ծրագրեր, բիզնես գաղափարներ և ցանկանում են բիզնեսի կառուցման ճանապարհին ստանալ մասնագիտական աջակցություն,
      • ունեն կարիերային կամ գործարարական գաղափարներ և ցանկանում են հասկանալ դրանց իրականացման նպատակահարմարությունը, գործիքակազմը և առավել բարենպաստ ուղիները:
    • Անհատական խորհրդատվությունն իրականացվում է ժամավճարով: Ժամավճարը սահմանվում է 8000 (ութ հազար) ՀՀ դրամ մեկ ժամի դիմաց՝ ներառյալ կիրառվելիք հարկերը: Նշված արժեքը կարող է փոփոխվել Դասավանդողի կողմից:
    • Դասավանդողը չի տալիս որևէ երաշխիք, որ անհատական խորհրդատվություն ստացող անձը ձեռք կբերի որևէ որոշակի արդյունք կամ որակավորում: Դասավանդողը պատասխանատվություն չի կրում անհատական խորհրդատվություն ստացող անձի կողմից ստացված գիտելիքների կամ տեղեկատվության կիրառության համար:
    • Անհատական խորհրդատվության նկատմամբ տարածվում են սույն Պայմանները այնքանով, որքանով կիրառելի են:
  1. Մասնակցության վճարի վերադարձի քաղաքականություն
    • Սույն բաժնով ամրագրվում են մասնակցի կողմից վճարված մասնակցության վճարի՝ Դասավանդողի կողմից սահմանված հետ վերադարձի պայմանները և դրա իրականացման կարգը:
    • Դասավանդողը հայտնում է, որ մասնակցի կողմից վճարված վճարի վերադարձի պահանջ ներկայացնելու դեպքում պատրաստ է վերադարձնել մասնակցի վճարած գումարն ամբողջությամբ՝ դասընթացի մասնակցության կարճմամբ:
    • Նախորդ կետով նշված, վերադարձման ենթակա գումարից պահվում են բանկային միջնորդավճարները և այլ պահումները, որոնք անհրաժեշտ են փոխանցում կատարելու համար:
    • Պահանջը կարող է ներկայացվել լրացնելով էլեկտրենային հայտ, ուղարկելով էլեկտրոնային նամակ կամ Դասավանդողի գրասենյակ այցելելով և համապատասխան պահանջ ներկայացնելով:
    • Սույն պայմաններով սահմանվում են մասնակցության վճարի վերադարձի հետևյալ տարբերակները՝
      • Այն պարագայում, երբ մասնակիցը մասնակցում է դասընթացին ամբողջությամբ, սակայն դասընթացի սկզբից (դասընթացի առաջին օրվանից) սկսած 24 (քսանչորս) ժամվա ընթացքում դիմում է Դասավանդողին մասնակցության վճարի վերադարձման պահանջով, ապա Դասավանդողը պարտավորվում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձնել տվյալ մասնակցի կողմից վճարված մասնակցության վճարն ամբողջությամբ:
      • Մասնակիցն իրավունք ունի, մեկ այլ դասընթացի մեկնարկից առնվազն 24 (քսանչորս) ժամ առաջ Դասավանդողին ծանուցելով, իր կողմից կոնկրետ դասընթացի համար վճարված մասնակցության վճարն օգտագործել Դասավանդողի կողմից իրականացվող այլ դասընթացի մասնակցելու համար: Այս դեպքում Դասավանդողը էլեկտրոնային նամակով հաստատում է դասընթացի փոփոխությունը:
        • Այն պարագայում, երբ սկզբնական դասընթացի համար վճարված վճարի չափը ավել է փոփոխված դասընթացի համար պահանջվող վճարից, ապա ավել գումարը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է մասնակցին:
        • Այն պարագայում, երբ սկզբնական դասընթացի համար վճարված վճարի չափը պակաս է փոփոխված դասընթացի համար պահանջվող վճարից, ապա Դասավանդողը պարտավոր է ծանուցել մասնակցին՝ վճարի պակաս մասը վճարելու անհրաժեշտության մասին: Եթե մասնակիցը վճարում է պակաս մասը դասընթացի մեկնարկից առնվազն 24 (քսանչորս) ժամ առաջ, ապա Դասավանդողը հաստատում է մասնակցի մասնակցությունը փոփոխված դասընթացին: Եթե սահմանված ժամկետում մասնակիցը չի վճարում պակաս մասը, ապա համարվում է, որ նա հրաժարվել է դասընթացին մասնակցելուց, և նրա վճարած մասնակցության վճարը ամբողջությամբ վերադարձվում է 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
      • Դասընթացին չմասնակցելու կամ դասընթացի կեսին մասնակցելու պարագայում մասնակիցն իրավունք ունի դիմել Դասավանդողին՝ վճարած մասնակցության վճարը վերադարձնելու պահանջով: Այս պարագայում Դասավանդողը վերադարձնում է մասնակցության վճարն ամբողջությամբ 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում՝ նվազեցնելով վերադարձվող գումարից փաստացի կատարված նյութածախսը և դասավանդողի վարձավճարի չափը:
      • Մասնակցության վճարը Դասավանդողի կողմից վերադարձվում է նույն եղանակով, որ եղանակով վճարվել է:
      • Այն պարագայում, երբ գումարը վճարվել է վճարային տերմինալների միջոցով, ապա մասնակիցը պարտավոր է վճարային տերմինալի կողմից տրված կտրոն-անդորրագիրը սույն բաժնով սահմանված ժամկետներում ներկայացնել Դասավանդողի գրասենյակ և ներկայացնել պահանջը՝ տրամադրելով իր բանկային տվյալները: Պահանջը ներկայացվելուց հետո Դասավանդողը սույն բաժնով սահմանված ժամկետներում վերադարձնում է գումարը բանկային փոխանցմամբ:
    • Այն դեպքում, երբ մասնակիցը խախտում է սույն բաժնով սահմանված ժամկետները, իսկ սույն Պայմանների 3.5.5. կետով սահմանված դեպքում չի ներկայացնում կտրոն-անդորրագիրը, ապա Դասավանդողն իրավասու է մերժել մասնակցի՝ վճարը վերադարձնելու պահանջը:
  1. Դասավանդողի պատասխանատվությունը.
    • Դասավանդողը պատասխանատվություն չի կրում պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք: Այդպիսի իրավիճակներից են տարերային աղետները և պատերազմը, պետական մարմինների ակտերը և այլ հանգամանքներ, որոնք առաջանում են Դասավանդողի կամքից անկախ, չէին կարող կանխատեսվել Դասավանդողի կողմից և անհնարին են դարձնում պարտավորությունների կատարումը:
    • Դասավանդողը պատասխանատվություն չի կրում նաև այն պարագայում, երբ մասնակիցը չի կարողանում մասնակցել դասընթացին այնպիսի դեպքերում, որոնք հետևանք են՝
      • Համացանցի՝ որևէ պատճառով խափանման,
      • Համակարգիչների խափանման,
      • Համակարգչային վիրուսների առկայության,
      • Էլեկտրոնային հաղորդակցության միջոցների խափանման:
  1. Երաշխիքներ
    • Դասավանդողը պարտավորվում է դասընթացներն իրականացնել բարեխղճորեն, ներդնելով ողջամիտ ջանքեր, հմտություններ և հնարավորություններ:
    • Դասավանդողն ակնկալում է, որ մասնակիցը ցուցաբերել է բավարար ջանք կոնկրետ դասընթացն ընտրելու համար և գիտակցում է, թե ինչ դասընթացի համար է դիմում, և թե արդյո՞ք նշված դասընթացը կբավարարի իր պահանջները:
    • Դասավանդողը չի տալիս որևէ երաշխիք, որ մասնակիցը ձեռք կբերի որևէ որոշակի արդյունք կամ որակավորում: Դասավանդողը պատասխանատվություն չի կրում մասնակցի կողմից ստացված գիտելիքների կամ տեղեկատվության կիրառության համար:
    • Դասավանդողը չի երաշխավորում, որ դասընթացները զուրկ կլինեն սխալներից, այդ թվում՝ տեխնիկական:
    • Դասավանդողը չի երաշխավորում, որ մասնակցի տեխնիկական հնարավորությունները կհամապատասխանեն Դասընթացի տեխնիկական չափանիշներին:
  1. Գաղտնիություն և անձնական տվյալներ
    • Դասընթացին գրանցվելով մասնակիցը տալիս է համաձայնություն իր անձնական տվյալները Դասավանդողի կողմից ստանալու, դրանք մշակելու և օրենքով սահմանված դեպքերում և կարգով դրանք փոխանցելու համար:
    • Դասավանդողը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում մասնակիցների անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում է, որ մասնակցի որևէ անձնական տվյալ ապօրինի կերպով չի տրամադրվի որևէ երրորդ անձի: Մասնակիցների կողմից տրամադրվող անձնական տվյալների առնչությամբ մեր կողմից խստորեն պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները:
    • Մասնակցի անձնական տվյալները օգտագործվում են բացառապես Դասընթացի ընթացքի պատշաճ և բարեխիղճ կազմակերպման համար: Դասավանդողը մասնակցի անձնական տվյալներ չի վաճառում, ապօրինի կերպով չի տրամադրում երրորդ անձանց և չի հրապարակում դրանք կոմերցիոն նպատակներով: Անձնական տվյալներ կարող են տրամադրվել երրորդ անձանց բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև Դասընթացի վճարի վճարման կամ վճարի վերադարձի պարագայում, երբ վճարումն իրականացնող սուբյեկտներին այդ տվյալներն անհրաժեշտ են վճարը վճարող կամ այն ստացող անձանց նույնականացնելու համար:
    • Սույնով մասնակիցները համաձայնվում են իրենց կողմից մատնանշված էլեկտրոնային հասցեին ստանալ Դասավանդողի կողմից ուղարկվող և դասընթացներին վերաբերող նամակներ, այդ թվում՝ մարքեթինգային:
    • Սույնով մասնակիցները տալիս են իրենց համաձայնությունը, որ Դասավանդողը մարքեթինգային նպատակներով հրապարակի այն անձանց անունները (բացառապես անուն ազգանուն, կազմակերպության պարագայում՝ կազմակերպության անվանում), ովքեր մասնակցել են կամ մասնակցում են իր դասընթացներին:
    • Անձնական տվյալների մշակման նպատակներն են.
      • մասնակցի ինքնության ստուգումը,
      • Դասավանդողի և մասնակցի միջև ձևավորված պարտավորությունների կատարման ապահովումը,
      • մասնակցի հետ կապի հաստատումը,
      • Դասավանդողի բնականոն ընթացիկ գործունեության ապահովում,
      • մարքեթինգային քաղաքականության իրականացումը, ներառյալ՝ Դասավանդողի կողմից առաջարկվող ծառայությունները մասնակիցներին մատչելի դարձնելը,
      • Դասավանդողի կողմից մատուցվող դասընթացների, ներառյալ` Կայքի սպասարկման որակի ապահովումը և բարելավումը,
      • անձնական տվյալների սուբյեկտի օրինական շահերի պաշտպանությունը,
      • Դասավանդողի կողմից հետապնդվող այլ օրինական նպատակների իրագործումը:
  1. Եզրափակիչ դրույթներ
    • Սույն պայմանները տեղադրված են և հասանելի են Կայքում:
    • Կայքի և Դասընթացի շրջանակներում առկա մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող ցանկացած տեղեկատվություն հանդիսանում է Դասավանդողի սեփականությունը և պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
    • Մասնակիցն իրավունք չունի վերարտարդել, կրկնօրինակել, վաճառել, վերավաճառել կամ որևէ այլ կերպ ոչ նպատակային նշանակությամբ օգտագործել Դասավանդողի սեփականությունը` ամբողջությամբ կամ մասնակիորեն (մասնավորապես, բայց չսահմանափակվելով` ցանկացած ֆիրմային անվանում, ապրանքային նշան, կամ մտավոր սեփականության այլ օբյեկտ):
    • Դասավանդողն իրավունք ունի ցանկացած պահի կատարել սույն Պայմանների փոփոխություն, որի մասին կհայտարարվի Կայքում: Ցանկացած պարագայում մասնակիցը կրում է պարտավորություններ և ձեռք է բերում իրավունքներ հարաբերության ծագման պահին գործող` սույն Պայմանների խմբագրությանը համապատասխան:
    • Սույն Պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

Հետևեք նորություններին

Career Development-ի նորություններին և հայտարարություններին կարող եք ծանոթանալ բաժանորդագրվելով մեր էլ․ նորություններին։

Հետևեք մեզ նաև սոց․ մեդիայում։