Անհատական խորհրդատվություն

Ցանկացած իրավիճակ ունի դրականը, օգտակարը քաղելու ներուժ, և դրա համար անհրաժեշտ է բավարար գիտելիք, ցանկություն, կենսափորձ և կամք։ Ըստ այդմ, յուրաքանչյուր գործողություն առաջին հերթին ենթադրում է կարիքների ճիշտ սահմանում, ուղենիշների առկայություն և բարձր ինքնագիտակցություն։ Մարդու մտածողությունն այս բաղադրիչների հարթակն է, և դու ցանկացած նախաձեռնության պարագայում պետք է սկսես սեփական մտածողության թրծումից, դրա՝ դեպի դրականն ուղղելու և պահպանելու կամային հատկանիշներից և ինքնագնահատականից։

Բրեվիսում մենք կարող ենք քեզ օգնել՝

  • ընդլայնել կարիերային հորիզոնները և (վերա)սահմանել կյանքի/կարիերայի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները,
  • սահմանել պատշաճ մասնագիտական ինքնագնահատական,
  • բացահայտել պոտենցիալ առաջնորդական նկրտումների հնարավորությունը,
  • կողմնորոշվել կարիերայի կամ բիզնեսի կառուցման գործընթացում առաջացած երկընտրանքներում՝ ելնելով անձնային որակների և իրավիճակային առանձնահատկություններից,
  • վերլուծել «բոլորն այդպես են անում» և «ես միշտ այդպես եմ անում» կաղապարների, ինչպես նաև՝ կարծրատիպերի ազդեցության հետևանքները,
  • կայացնել որոշումներ, որոնք առավելագույնս կնպաստեն քո անձնային պահանջմունքների բավարարմանը, հաջողության հասնելուն և կհամապատասխանեն քո արժեհամակարգին,
  • սահմանել ուղենիշներ (նոր) մասնագիտության ընտրության համար*,
  • բացահայտել սեփական ներուժի հնարավորությունները՝ իրական միջավայրային պայմանների (այդ թվում՝ աշխատաշուկայի) հետ ամենաարդյունավետ կերպով համադրելու միջոցով,
  • ստեղծել իմաստավորված կյանքի համար կենսական նշանակություն ունեցող շարժառիթներ,
  • խթանել դեպի դրականն ուղղված մտածողության զարգացումը, ինչպես նաև՝ աշխարհայացքի ընդլայնումն ու փոփոխումը։

 

* 16-22 տարեկան պատանիների և երիտասարդների մասնագիտական կողմնորոշման նպատակով իրականացվող անհատական խորհրդատվություններն իրականացվում են արտոնյալ սակագնով։ Ծառայությունից և արտոնյալ պայմանից օգտվելու համար խնդում ենք անցնել այստեղ:

Կարող եք նաև գրել մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել +374 11 20 47 72 հեռախոսահամարով։

Հետևեք նորություններին

Career Development-ի նորություններին և հայտարարություններին կարող եք ծանոթանալ բաժանորդագրվելով մեր էլ․ նորություններին։

Հետևեք մեզ նաև սոց․ մեդիայում։