Marketing Psychology 101

12.000AMD

Մարքեթինգային արշավներում կարևոր են ոչ միայն ճիշտ հաշվարկներն ու կրեատիվ գաղափարներն, այլև հոգեբանական այնպիսի մեխանիզմներին վարպետորեն տիրապետելն, ինչպիսիք են պոտենցիալ հաճախորդի կողմից գնման որոշում կայացնելու առանձնահատկությունները։

Ի՞նչ հոգեբանական գործընթացներ ու նշանակալից գործոններ են ազդում մեր ուղարկած մեսիջի՝ թիրախին հարվածելու համար և ի՞նչ խոչընդոտներ են այդ ճանապարհին հանդիպում։

Իսկ ո՞րն է թիրախը։ Այն մեկն է՝ պոտենցիալ հաճախորդի «սիրտը գրավելը»։ Փաստերը վկայում են, որ արշավի թիրախ հանդիսացող անձի ողջախոհությունն այնքան էլ մեծ դեր չի խաղում՝ հոգեբանական գործոնների հետ համեմատած։ Աշխարհում բոլոր հաջողված մարքեթինգային արշավները թիրախավորում են մարդու հենց սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները։

Բրեվիսի հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ բանկային ծառայությունները սպառելիս, որտեղ թվում է՝ հստակ շահույթի ու թվերի տիրույթից ու ռացիոնալ որոշում կայացնելուց բացի, այլ մոտեցումներ դժվար է պատկերացնել, հաճախորդներն առաջնորդվում են այնպիսի գործոններով, ինչպիսիք են.

  • շրջապատում բանկի վերաբերյալ կարծիքը,
  • սպասարկման որակը,
  • սովորությունը,
  • սպասարկող անձի հետ տարիների ընթացքում ձևավորված վստահությունը։

Գրանցման վերջնաժամկետը՝

Out of stock

Վճարման կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել մեզ:

Օր

10-11/03/2020
15:30-18:30

Դասընթացավար

Ռաուլ Մկրյան

Արժեք

12.000AMD

Գումարի ամբողջական վերադարձ

Վայր

Բրեվիս,
Դավիթ Անհաղթ բիզնես կենտրոն

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Marketing Psychology 101”

Your email address will not be published. Required fields are marked *

Marketing Psychology 101

«Էական չէ՝ ինչ պատմություն ես պատմում, գաղտնիքը գնորդին հերոս սարքելն է։»

Քրիս Բրոգան

Career Development by Breavis-ը հրավիրում է մարքեթինգի ոլորտի մասնագետներին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները մարքեթինգի հոգեբանության ոլորտում՝ նպատակադրվելով մեծացնել թիրախավորման և մարքեթինգային ծախսերի արդյունավետությունը։

MARKETING PSYCHOLOGY 101 դասընթացը նախատեսում է հարցերի լայն սպեկտորի ծածկույթ՝ երկու գերհագեցած օրերի ընթացքում։ Այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական գործոնների նույնականացում, որոնք կարևոր նշանակություն են ունենում մեր որոշումների կայացման գործընթացում։ Քննարկելու ենք անձի զարգացման և վարքի ձևավորման տեսությունները, անձի ինքնաճանաչման մեխանիզմը («ես» կոնցեպցիան)։ Ներկայացվելու են հայտնի հոգեբան-մարքեթոլոգների կողմից առանձնացված և աշխարհում լայն ճանաչում ու կիրառում ունեցող հոգեբանական մեխանիզմները։

Դասընթացը երկօրյա է՝ տեսական և կիրառական մեթոդաբանության ներդրմամբ։

Դասընթացավար

Ռաուլ Մկրյան

Մարքեթինգի մասնագետ |
Բրեվիսի հաղորդակցության գծով ավագ պատասխանատու

Ռաուլ Մկրյանը հասարակայնության հետ կապերի (PR) մասնագետ է, ով տարիներ ի վեր հյուսում է իր մասնագիտության ուրույն փիլիսոփայությունը․ PR-ն ուղղակիորեն առնչվում է մասնագետի աշխարհայացքի, մտահորիզոնի լայնության, առողջ մարմնի ու հոգեբանության հետ։ Այս համոզմամբ թևակոխելով նաև մուլտիմեդիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հոգեբանության ասպարեզ՝ նա այդ ամենի միառժամանակյա կիրառության լավագույն հարթակը գտավ մարքեթինգի ոլորտում՝ վերլուծելով տեղական առանձնահատկությունները և հավելելով սեփական մոտեցումները կարիերայի կառուցման ճանապարհին։ Վերջինս ընթացել է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ընկերություններում, ինչը ձևավորել է հետաքրքիր կենսափորձ և թրծել նրան՝ իբրև մասնագետ և մարդ։ 

Ռաուլը մշտապես կարևորում է կամավորականության դերը՝ ինչպես ինքնաճանաչողության, այնպես էլ օգնելու և ներդրում ունենալու կարևոր նախաձեռնություններում։  Նրա հոբբիների շարքում են լուսանկարչությունը, բոդի բիլդինգը և միջդիսցիպլինար հիմնախնդիրների ուսումնասիրությունը։

Ռաուլ Մկրյանն այժմ Բրեվիսի հաղորդակցությունների գծով ավագ պատասխանատու է։

Գրանցման վերջնաժամկետը՝

Out of stock

Վճարման կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել մեզ:

Մեր գործընկերները

Հետևեք նորություններին

Career Development by Breavis-ի նորություններին և հայտարարություններին կարող եք ծանոթանալ բաժանորդագրվելով մեր էլ․ նորություններին։

Հետևեք մեզ նաև սոց․ մեդիայում։