Reviews

There are no reviews yet.

Be the first to review “CHANGE 1.0”

Your email address will not be published. Required fields are marked *

CHANGE 1.0

Սիրելի՛ պատանիներ և երիտասարդներ,

Ընդունելության քննություններին ընդառաջ՝ Բրեվիսը հրավիրում է Change 1.0 դասընթացին, որը կազմակերպվում է բացառապես օգնելու համար ձեզ՝ կյանքի կարևորագույն և ամենապատասխանատու որոշումներից մեկը կայացնել բարձր ինքնագիտակցությամբ և չսխալվել մասնագիտական ընտրության շեմին։

Կարծում եք՝ ո՞ւշ է։
Իսկ եթե այս հարցին միասին պատասխանե՞նք։

Մեր երկօրյա այս դասընթացը կազմակերպվում է հատուկ հենց այս փուլում և այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լինել իրենց կյանքի և կարիերայի կառուցման տերը։ Դասըթացը նպատակ ունի կողմնորոշելու մեր ջահելներին ժամանակին, օգնելու ձևավորել բարձր ինքնագիտակցությամբ քաղաքացիներ։

Գրանցման վերջնաժամկետը՝

Out of stock

Նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հաշվի առնելով՝ Change 1.0 մասնագիտական կողմնորոշման դասընթացը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Դասընթացի վերսկսման մասին կտեղեկացնենք նախապես։

Առողջություն ենք մաղթում ոլորին։

Վճարման կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել մեզ:

Օր

24-25/03/2020
(6 ժամ)

Դասընթացավար

Ալեքսանդր Պլատո

Արժեք

8.000AMD

Գումարի ամբողջական վերադարձ

Վայր

Բրեվիս,
Դավիթ Անհաղթ բիզնես կենտրոն

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “CHANGE 1.0”

Your email address will not be published. Required fields are marked *

Change 1.0

Կյանքի այս փուլում միայն ընդունելությանը պատրաստվելը բավարար չէ․ անհրաժեշտ է պլանավորել ապագա կարիերան հենց այս կետից:

Գիտակցված ընտրության կայացումը հմտություն է, որը կարելի է ձեռք բերել և զարգացնել:

Մենք կօգնենք կատարել գիտակցված ընտրություն՝  քո անձնային որակների և աշխատաշուկայի զարգացման միտումներին համապատասխան։ Իսկ գիտակցված ընտրությունը քեզ կօգնի, որպեսզի ԴՈՒ․

  • Կյանքի լավագույն մի քանի տարիները նվիրես քո ուսմանը հաճույքով
  • Դուրս չմնաս քո ընտրած բուհից և կիսատ չթողնես քո բռնած կարևոր գործը
  • Հետգայում աշխատես հաճույքով ու կառուցես քո սիրելի կարիերան՝ քո նախընտրած միջավայրում

Տեսանյութեր

Դասընթացավար

Ալեքսանդր Պլատո

Հաղորդակցությունների բաժնի ղեկավար | Կարիերայի խորհրդատվություն

Ալեքսանդր Պլատոն Բրեվիս ընկերության հաղորդակցությունների տնօրենն է: Մինչ այդ՝ 2016-2018թթ․, նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Հանրային և արտաքին կապերի տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակահատվածում նա համակարգում էր հեռուստատեսային արտադրության և առաջխաղացման ողջ գործընթացը: Նրա գործունեությունը բազմաշերտ էր՝ գաղափարային նախագծերից սկսած մինչև բարձրորակ հեռուստածրագրերի իրականացումը։ Ալեքսանդրը մշակել է հեռուստաարտադրանքի նոր համակարգ՝ դարձնելով այն առավել արդյունավետ՝ բովանդակային և կառուցվածքային առումներով: Թերևս ամենամեծ արդյունքներից մեկը հեռուստատեսության թվային հասանելիության մակարդակի բարձրացումն էր պաշտոնական կայքէջում և YouTube-ի ուղիղ եթերում, ինչպես նաև հեռուստաընկերության մատչելիության բարելավումը iOS և Android համակարգերի համար հավելվածների մշակման միջոցով:

Ալեքսանդր Պլատոն տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել գիտության բնագավառում․ դասավանդել է «Կարիերայի հոգեբանություն» և «Տեղեկատվական ներազդման հոգեբանություն» Երևանի պետական համալսարանում։ Կրթության և կարիերային թեմաներով պարբերաբար հանդես է գալիս ինչպես հայաստանյան (ԵՊՀ, Բժշկական, Լեզվաբանական, Պոլիտեխնիկական, Ագրարային, Ֆրանսիական, Ամերկյան, Գյումրու մանկավարժական, Գավառի, Վանաձորի և այլ), այնպես էլ եվրոպական (Հռոմի Sapienza, Տալինի տեխնիկական, Բրյուսելի Vrije, Կիևի, Նիկոսիայի, Մադրիդի Rey Juan Carlos) համալսարաններում։ Հրավիրյալ խոսնակ է Եվրոպական հանձնաժողովի Education, Audiovisual and Culture Executive Agency (EACEA)-ի կողմից կազմակերպվող բազում թեմաթիկ միջոցառումներին։

Որպես հաղորդակցական հմտությունների վարպետ՝ նա հանրության լայն զանգվածների հետ հաղորդակցվում է նաև իր հոդվածների, գրքի («Ամեոբայի շունը», 2016թ․, Անտարես), երգի և հաղորդավարության միջոցով․ պրոֆեսիոնալ երգով Ալեքսանդր Պլատոն զուգահեռ զբաղվում է արդեն մի քանի տարի, ունի թողարկած ձայնասկավառակ, իսկ միջագզային բեմելը տեղի է ունեցել 2015թ․ Բուլղարիայում՝ “Discovery” միջազգային փառատոնի ժամանակ` արժանանալով «ամենագրավիչ երգիչ» մրցանակին։ Հաղորդավարությամբ հանդես է եկել Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարում և մի քանի այլ նախագծերում։

Գրանցման վերջնաժամկետը՝

Out of stock

Վճարման կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել մեզ:

Մեր գործընկերները

Հետևեք նորություններին

Career Development by Breavis-ի նորություններին և հայտարարություններին կարող եք ծանոթանալ բաժանորդագրվելով մեր էլ․ նորություններին։

Հետևեք մեզ նաև սոց․ մեդիայում։