CHANGE 1.0 Express

Սիրելի՜ պատանիներ և երիտասարդներ,

Ընդունելության քննություններին ընդառաջ՝ Բրեվիսը հրավիրում է Change 1.0 Express բաց դասընթացին, որը կազմակերպվում է բացառապես օգնելու համար ձեզ՝ կյանքի կարևորագույն և ամենապատասխանատու որոշումներից մեկը կայացնել բարձր ինքնագիտակցությամբ և չսխալվել մասնագիտական ընտրության շեմին:

Կարծում եք՝ ո՞ւշ է։
Իսկ եթե այս հարցին միասին պատասխանե՞նք։

Մեր մեկօրյա այս դասընթացը կազմակերպվում է հատուկ հենց այս փուլում և այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լինել իրենց կյանքի և կարիերայի կառուցման տերը։ Դասըթացը նպատակ ունի կողմնորոշելու մեր ջահելներին ժամանակին, օգնելու ձևավորել բարձր ինքնագիտակցությամբ քաղաքացիներ, և, որպեսզի դրան չխանգարի որևէ ֆինանսական խոչընդոտ, այն լինելու է անվճար, սակայն՝ խիստ սահմանափակ տեղերով։

Գրանցվելու վերջնաժամկետն է՝

Տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել մեզ:

It is Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1Product Event 1

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “CHANGE 1.0 Express”

Your email address will not be published. Required fields are marked *

Change 1.0 Express

Կյանքի այս փուլում միայն ընդունելությանը պատրաստվելը բավարար չէ․ անհրաժեշտ է պլանավորել ապագա կարիերան հենց այս կետից:

Օր

11/02/2020

Դասընթացավար

Ալեքսանդր Պլատո

Արժեք

Անվճար

Վայր

Բրեվիս,
Դավիթ Անհաղթ բիզնես կենտրոն

Գիտակցված ընտրության կայացումը հմտություն է, որը կարելի է ձեռք բերել և զարգացնել:

Մենք կօգնենք կատարել գիտակցված ընտրություն՝  քո անձնային որակների և աշխատաշուկայի զարգացման միտումներին համապատասխան։ Իսկ գիտակցված ընտրությունը քեզ կօգնի, որպեսզի ԴՈՒ․

  • Կյանքի լավագույն մի քանի տարիները նվիրես քո ուսմանը հաճույքով
  • Դուրս չմնաս քո ընտրած բուհից և կիսատ չթողնես քո բռնած կարևոր գործը
  • Հետգայում աշխատես հաճույքով ու կառուցես քո սիրելի կարիերան՝ քո նախընտրած միջավայրում

Տեսանյութեր

Դասընթացավար

Ալեքսանդր Պլատո

Հաղորդակցությունների բաժնի ղեկավար | Կարիերայի խորհրդատվություն

Ալեքսանդր Պլատոն Բրեվիս ընկերության հաղորդակցությունների տնօրենն է: Մինչ այդ՝ 2016-2018թթ․, նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Հանրային և արտաքին կապերի տնօրենի պաշտոնը: Այդ ժամանակահատվածում նա համակարգում էր հեռուստատեսային արտադրության և առաջխաղացման ողջ գործընթացը: Նրա գործունեությունը բազմաշերտ էր՝ գաղափարային նախագծերից սկսած մինչև բարձրորակ հեռուստածրագրերի իրականացումը։ Ալեքսանդրը մշակել է հեռուստաարտադրանքի նոր համակարգ՝ դարձնելով այն առավել արդյունավետ՝ բովանդակային և կառուցվածքային առումներով: Թերևս ամենամեծ արդյունքներից մեկը հեռուստատեսության թվային հասանելիության մակարդակի բարձրացումն էր պաշտոնական կայքէջում և YouTube-ի ուղիղ եթերում, ինչպես նաև հեռուստաընկերության մատչելիության բարելավումը iOS և Android համակարգերի համար հավելվածների մշակման միջոցով:

Ալեքսանդր Պլատոն տարիներ շարունակ ակտիվ գործունեություն է ծավալել գիտության բնագավառում․ դասավանդել է «Կարիերայի հոգեբանություն» և «Տեղեկատվական ներազդման հոգեբանություն» Երևանի պետական համալսարանում։ Կրթության և կարիերային թեմաներով պարբերաբար հանդես է գալիս ինչպես հայաստանյան (ԵՊՀ, Բժշկական, Լեզվաբանական, Պոլիտեխնիկական, Ագրարային, Ֆրանսիական, Ամերկյան, Գյումրու մանկավարժական, Գավառի, Վանաձորի և այլ), այնպես էլ եվրոպական (Հռոմի Sapienza, Տալինի տեխնիկական, Բրյուսելի Vrije, Կիևի, Նիկոսիայի, Մադրիդի Rey Juan Carlos) համալսարաններում։ Հրավիրյալ խոսնակ է Եվրոպական հանձնաժողովի Education, Audiovisual and Culture Executive Agency (EACEA)-ի կողմից կազմակերպվող բազում թեմաթիկ միջոցառումներին։

Որպես հաղորդակցական հմտությունների վարպետ՝ նա հանրության լայն զանգվածների հետ հաղորդակցվում է նաև իր հոդվածների, գրքի («Ամեոբայի շունը», 2016թ․, Անտարես), երգի և հաղորդավարության միջոցով․ պրոֆեսիոնալ երգով Ալեքսանդր Պլատոն զուգահեռ զբաղվում է արդեն մի քանի տարի, ունի թողարկած ձայնասկավառակ, իսկ միջագզային բեմելը տեղի է ունեցել 2015թ․ Բուլղարիայում՝ “Discovery” միջազգային փառատոնի ժամանակ` արժանանալով «ամենագրավիչ երգիչ» մրցանակին։ Հաղորդավարությամբ հանդես է եկել Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարում և մի քանի այլ նախագծերում։

Գրանցվելու վերջնաժամկետն է՝

Վճարման կամ տեխնիկական խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել մեզ:

Մեր գործընկերները

Հետևեք նորություններին

Career Development by Breavis-ի նորություններին և հայտարարություններին կարող եք ծանոթանալ բաժանորդագրվելով մեր էլ․ նորություններին։

Հետևեք մեզ նաև սոց․ մեդիայում։